
AVIA APP – Հավելված՝ անձնակազմով մասնավոր ինքնաթիռի առցանց վարձակալման համար
Եվրոպական առաջատար AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքեր ընկերությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում յուրահատուկ ԱՎԻԱ ՉԱՐՏԵՐ հավելվածը: Ներբեռնելով այն՝ Դուք կարող եք ցանկացած պահի պատվիրել մասնավոր ինքնաթիռ՝ առանց մենեջերի հետ կապ հաստատելու:
Մասնավոր ինքնաթիռի վարձակալումը բավականին պահանջված ծառայություն է գործարար մարդկանց շրջանում, որոնց անհրաժեշտ է թռչել հարմարավետ և պատշաճ միջավայրում: ԱՎԻԱ ՉԱՐՏԵՐ հավելվածի օգնությամբ կարող եք ինքնուրույն ընտրել ինքնաթիռի մոդելը անհրաժեշտ գնային կատեգորիայից և հարմարավետության մակարդակից ելնելով: Նշելով անհրաժեշտ երթուղին, կարող եք տեսնել բոլոր այն ինքնաթիռները, որոնք պատրաստ են թռչել այդ ուղղությամբ, մանրամասն ծանոթանալ նրանց նկարներին, նկարագրությանը և ճիշտ ընտրություն կատարել:
Հավելվածը, որը կարելի է ներբեռնել AVIA APP կայքի միջոցով, արտացոլում է մասնավոր ինքնաթիռների ամբողջական բազան, ուստի կարող եք ընտրել այն տարբերակը, որը համապատասխանում է Ձեր բոլոր չափանիշներին և համոզված լինել այն բանում, որ Ձեզ չեն պարտադրել ընտրել ավելի թանկ կամ պակաս հարմարավետ օդանավ:
Ձեր տրամադրության տակ են աշխարհի առաջատար արտադրողների Bombardier, Embraer, Sukhoi Superjet, Pilatus, Fokker, Saab, Cessna, Dassault Aviation, Gulfstream, Beechcraft ժամանակակից մոդելները: Սրահի կոմպլեկտավորումը և տեխնիկական բնութագրերը կարելի է գնահատել և համեմատել մեկ սեղմումով: