Ինքնաթիռը ձեր գրպանում է

самолет

Անձնական ինքնաթիռ ունենալուց ավելի լավ ի՞նչ կարող է լինել: Հավանաբար միայն այն,  որ ինքնաթիռը հայտնվի ձեր իսկ գրպանում:

Հաջողակ եվրոպական բրոքեր AVIAV TM (Cofrance SARL)-ի կողմից առաջարկվող նոր հավելվածի հետ այդպիսի հրաշքներ հնարավոր են: Բավական է միայն AppStore խանութից ներբեռնել ԱՎԻԱ Չարթեր ծրագիրը և սկսել օգտվել: Պատվիրել ջեթ, ընտրել ինքնաթիռի ցանկացած  մոդել՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Այս ամենը հնարավոր է Cofrance SARL կազմակերպության կողմից առաջարկվող նոր «խելացի» տեխնոլոգիական հավելվածի միջոցով:   

 

ԱՎԻԱ Չարթեր հավելվածով աշխատելու առավելությունները

Մեր թիմի բեղնավոր աշխատանքի և ժամանակակից մշակվածքների շնորհիվ մեր հաճախորդները կարող են՝

  • Պատվիրել ինքնաթիռ աշխարհի ցանկացած ուղղությամբ:
  • Կատարել ինքնուրույն հարցում առանց կողմնակի օգնության և ավելորդ զանգերի:
  • Առանց լրացուցիչ տեղեկություններ փնտրելու ընտրել բիզնես ջեթ՝ ելնելով համապատասխան պարամետրերից՝ պլանավորված թռիչքի հեռավորություն, ուղևորների քանակ և օդանավի կարգ:
  • Ընտրել ինքնաթիռների ամենաժամանակակից մոդելները, որոնք ծառայությունների շուկայում իրենց դրսևորել են լավագույն կերպով: Դրանք են՝ Bombardier, Embraer, Sukhoi Superjet, Fokker, Cessna, Dassault Aviation, Gulfstream, Beechcraft.
  • Վստահ լինել, որ բոլոր օդանավերը գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում, և վստահաբար ապավինել օդանավի՝ բարձր որակավորում ունեցող թիմի օգնությանը: AVIAV TM (Cofrance SARL)-ը աշխատում է ավիացիոն ծառայություններ մատակարող միայն փորձված ընկերությունների հետ:
  • Պատվիրել անհրաժեշտ լրացուցիչ ծառայություններ՝ տրանսֆեր մինչև օդանավակայան և օդանավակայանից, օդային տաքսի, քեյթերինգ ինքնաթիռի մեջ՝ ռեստորանից սիրելի խմիչքների և ուտեստների պատվիրում, հատուկ իրադարձությունների կապակցությամբ բիզնես-ջեթի զարդարում, գործուղումների ժամանակ հարմարավետ բնակարանի վարձակալում, գիդի և թարգմանչի ծառայություններ ամպերից վեր կատարվող ճանապարհորդությունների ընթացքում:
  • Հետևել եղանակին պլանավորված օդային ճանապարհորդության ընթացքում: «Խելացի» հավելվածը թույլ կտա կազմել օպտիմալ երթուղի, նախապես տեղեկացնել մրրկայնության հավանական զոնաների և թռիչքի ընթացքում տեղի ունենալիք մթնոլորտային փոփոխությունների մասին: ԱՎԻԱ Չարթերը նույնիսկ ավենաանվճռականներին հնարավորություն կտա թռիչք իրականացնել, քանի որ հաճախորդը կարող է իրական ժամանակի ռեժիմով հետևել ինքնաթիռից դուրս տիրող ջերմաստիճանին և եղանակին: Բացի այդ, անձնական ինքնաթիռների օդաչուները միշտ բաց են շփման համար և կարող են կիսվել իրենց աշխատանքի մանրամասներով: Օրինակ՝ ինչ է կատարվում տվյալ պահին, և երբ կկատարվի վայրէջքը: Հանրային ավիաընկերությունների թռիչքների ժամանակ օդաչուները, անվտանգությունից ելնելով, ողջ թռիչքի ընթացքում մեկուսացված են լինում ուղևորներից: AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպությունը կարևորում է իր հաճախորդների շփման  ազատությունը և անվտանգության երաշխիքը:

самолет

ԱՎԻԱ Չարթեր հավելվածի հնարավորությունները

 ԱՎԻԱ Չարթեր բջջային հավելվածը, կարելի է ասել, թույլ է տալիս ինքնաթիռը «հանել» ձեր իսկ գրպանից: Եվ դա անելն այնքան հեշտ է, որքան ձեր սեփական Iphone-ը: Բավական է միայն ծառայության մեջ ՝

  • ընտրել մենյուի «Պատվիրել» հատուկ կետը,
  • նշել թռիչքի վայրը և ժամանման օդանավակայանը,
  • ուղղաթիռի տրամադրման ձեր ցանկացած ամսաթիվն ու ժամը:

Եթե դուք գիտեք ձեզ անհրաժեշտ ինքնաթիռի կոնկրետ մոդելը, ապա բավական կլինի այն ընտրել ցուցակից: Եթե չգիտեք,  թե որ ինքնաթիռն առավել հարմար կլինի ճանապարհորդության համար այս կամ այն դեպքում, ապա կարելի է այն ընտրել՝ ելնելով պարամետրերից կամ պատվիրել հետզանգ AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպության մենեջերից, որը կարող է տրամադրել սպառիչ խորհրդատվություն:

Անձնական ջեթը պատվիրելուց հետո ձեզ միայն մնում է թռիչքի որոշված ժամից 15 րոպե առաջ ժամանել VIP տերմինալ, անցնել ստուգման պարզ գործընթացները և հարմարավետ կերպով տեղավորվել ինքնաթիռում:

AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպությունը քայլում է ժամանակին ընդառաջ և իր հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ և հարմար ծառայություն, որը միշտ ձեռքի տակ է: Այսօր գործարարական ավիացիան զարգանում է արագընթաց տեմպերով և իրեն օգնական է ընտրում միայն ամենաժամանակակից տեխնոլոգիաները և ամենահաջողակ բրոքերներին: ԱՎԻԱ Չարթերի օգնությամբ կարելի է թռիչք պատվիրել ընդամենը մի քանի հպումով: Հարցումը ձևակերպելիս դուք ձեր առջև կտեսնեք օդանավերի մի հսկայական ցուցակ՝ հասանելի ողջ աշխարհում, իսկ դա նշանակում է կատարել լիովին անկախ ընտրություն՝ ելնելով միայն տրված չափանիշներից:

ԱՎԻԱ Չարթերը հարմար է, դյուրին, վստահելի և ժամանակակից:

 

Ուղղաթիռը պատկերացրածից ավելի մոտ է

вертолет

Եթե ցանկանում եք ձեր հայեցողությամբ ուղղաթիռ պատվիրել, ապա վերցրե՛ք ձեր Iphone-ը և բացե՛ք  AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպության կողմից տրամադրվող հարմար և ժամանակակից հավելվածը: Հարմար ինտերֆեյսով ծառայությունը օգտատերին հնարավորություն կտա իրականացնել իր թևավոր երազանքը: Հավանաբար դուք վաղուց էիք ծրագրել՝

  • կատարել էքսկուրսիա ձեր հարազատ կամ ցանկացած այլ քաղաքի վրայով և հիանալ գեղեցիկ տեսադաշտով,
  • թռչնաբարձրունքից տեսնել զարմանահրաշ վայրեր ու շրջակայքեր և ստանալ նորանոր տպավորություններ,
  • օդանավակայանից կատարվող տրանսֆերի ընթացքում իրականացնել բիզնես-հանդիպում ուղղաթիռում ՝ չկորցնելով ձեր աշխատանքային ժամանակի և ոչ մի վայրկյանը,
  • կամ ուղղակի անել հիասքանչ սելֆիներ:

Այս ամենը հնարավոր է, եթե օգտվեք ԱՎԻԱ Չարթերի՝ ուղղաթիռ պատվիրելու ծառայությունից:

ԱՎԻԱ Չարթեր հավելվածի առավելությունները

  • Արագություն և հարմարություն:
  • Լավագույն ուղղաթիռների հսկայական բազա աշխարհի ամենահայտնի արդադրողներից (Robinson, Sikorsky, Eurocopter, Bell, Մի 8, Agusta և այլն):
  • Առանց որևէ խորհրդատուի դիմելու ուղղաթիռը ինքնուրույն ընրելու հնարավորություն՝ ելնելով տրված պարամետրերից: Մոդելը կարելի է որոշել՝ ելնելով ուղևորների քանակից, թռիչքի հեռավորությունից և բարձրությունից, տեղանքի բնութագրից, ժամանման վայրում եղանակային պայմաններից:
  • Մեր բազայի բոլոր ուղղաթիռների անվտանգությունը և հիանալի տեխնիկական տվյալները: Բոլորը ուղղաթիռները անցնում են պարտադիր տեխզննում և անհրաժեշտության դեպքում վերանորոգվում են:
  • Կայծակնային արագությամբ պատվեր: Երբեմն հնարավոր է, որ ուղղաթիռը տրամադրվի հավելվածից օգտվելու պահից երեք ժամ անց: ԱՎԻԱ Չարթեր հավելվածում բավական է մեկ անգամ դիպչել ձեր նախընտրած ուղղաթիռի մոդելին, և մենեջերը ձեր կողմից նշված ժամին կզանգահարի, որպեսզի ճշտի մանրամասները և ընդունի պատվերը:
  • Օֆիսից, տնից, հյուրանոցից ուղղաթիռ վարձակալելու ծառայություն օրը 24 ժամ, առանց հանգստյան օրերի, աշխարհի ցանկացած կետից:
  • Հասկանալի և պարզ հավելվածը հարմար է նույնիսկ ամենաանփորձ օգտատերերի համար: Մենյուի բոլոր ստեղները հատուկ սիմվոլների տեսքով պատճենվում են: Այդ է պատճառը, որ նույնիսկ երեխան կարող է հեշտությամբ պատվիրել ուղղաթիռ, որը, սակայն, կլինի ոչ թե խաղալիք, այլ ամենաիսկական  և ապահով փոխադրամիջոցը:
  • Տեղեկություններ եղանակային պայմանների մասին թռիչքի հավանական զոնայում: Թույլ կտա սպասվող ճանապարհորդության վերաբերյալ կանխատեսումներ անել և պատրաստ լինել ծագած իրավիճակներին՝ տեղատարափ անձրևին, այրող արևին և սաստիկ քամուն: Սա շատ կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր վախենում են թռչելուց: Բոլորս էլ գիտենք, որ ուղղաթիռները մեծապես կախված են եղանակային պայմաններից:

вертолет

Ուղղաթիռի վարձակալում ԱՎԻԱ Չարթեր հավելվածի օգնությամբ: Հրահանգների հաջորդականությունը

Ժամանակակից ավիացիայի կողմից առաջարկվող բոլոր արտոնություններից և ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  1. AppStore հատուկ հավելվածում ներբեռնել եվրոպական բրոքեր AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպության կողմից առաջարկվող ԱՎԻԱ Չարթեր հատուկ հավելվածը:
  2. Մենյուում ընտրել ձեր նախընտրած լեզուն, որի միջոցով ձեզ առավել հարմար կլինի ստանալ ու մուտքագրել տեղեկություններ:
  3. Նշել ուղղաթիռի վարձակալման համար հարմար ամսաթիվը:
  4. Մուտքագրել վարձակալման համար ցանկալի ժամկետները և օդային ճանապարհորդության վայրը՝ ներառելով թռիչքի և վայրէջքի հրապարակը:
  5. Մուտքագրել ձեզ հետաքրքրող ուղղաթիռի տվյալները տրված պարամետրերով ՝ ամբարձիկ ուժ, ուղևորների քանակ, ճանապարհորդության տևողություն:
  6. Ուղղաթիռի վարձակալման նպատակը՝ էքսկուրսիա, տրանսֆեր, գործնական բանակցություններ, հանդիսավոր արարողություններ, լուսանկարահանումներ:
  7. Թողնել անձնական կոնտակտային տվյալները և սպասել AVIAV TM կազմակերպության որակավորված մենեջերի զանգին: Մասնագետը, որը տիրապետում է գործնական էթիկայի բարձր մակարդակի, կճշտի պատվերի պարամետրերը, կապահովի դրանց կատարյալ գաղտնիությունը և կհաստատի ուղղաթիռի վարձակալումը նշված ժամկետներում:
  8. Նշված օրը և նշված ժամին ներկայանալ թռիչքային հրապարակ:

вертолет

Ամենաժամանակակիցների համար

AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպությունը

  • բարձր է գնահատում իր հեղինակությունը,
  • միշտ կատարում է պայմանավորվածության կանոնները,
  • օգտագործում է միայն ամենաժամանակակից տեխնոլոգիաները,
  • համագործակցում է ծառայություններ մատուցող միայն փորձված ընկերությունների հետ,
  • ունի հավաստի կոնտակտներ ողջ աշխարհում,
  • կարող է կազմակերպել ուղղաթիռի թռիչքն ու վայրէջքը երկրագնդի նույնիսկ ամենահեռավոր և ամենադժվար հասանելի օդանավակայաններում կամ օդահրապարակներում: Օրինակ՝ Կուրշեվել 1850-ում, որտեղ անձնական ինքնաթիռների վայրէջքը հաճախ անհնար է՝ ելնելով եղանակային պայմաններից՝ քամուց և վատ տեսանելիությունից:

AVIAV TM կազմակերպության կողմից առաջարկվող ԱՎԻԱ Չարթեր հարմար բջջային հավելվածը հատուկ մշակվել և ստեղծվել է մեր արտոնյալ հաճախորդների համար, որոնք սովոր են օգտվել միայն թանկ հեռախոսներից և ավիացիայի բնագավառի լավագույն ծառայություններից:

 

Վարձակալե՛ք ուղղաթիռ ձեր բջջային հավելվածի օգնությամբ AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպության հետ միասին:

Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

Поистине странные факты, которых вы не знали об авиаперелетах

Нервные пассажиры, вам сейчас стоит насторожиться. От мертвых тел до вероятности попасть под удар молнии – эти 18 фактов способны заставить вас отказаться от следующего перелета. К счастью, полет, особенно на частном самолете – один из самых безопасных способов передвижения (конечно, если удастся удачно взлететь).

Read More