Անձնական ինքնաթիռով ճանապարհորդելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Անձնական ինքնաթիռի վարձակալումն ամբողջովին տարբերվում է այն թռիչքներից, որոնք կատարվում են շարքային կոմերցիոն ավիաընկերությունների ինքնաթիռներով: Aviav TM (Cofrance SARL) ընկերության ծառայությունները հատուկ մշակված են մեր հաճախորդների հարմարավետության և հարմարության համար, և ամեն պայման ստեղծված է ճանապարհորդությունը մաքսիմալ էֆեկտիվ, արագ և հաճելի դարձնելու համար:

Բիզնես ավիացիան իր մեջ ներառում է փաստաթղթերի ձևակերպում և տրանսֆեր մինչև օդանավակայան, էմիգրացիոն գործընթացների պարզեցում, ինքնաթիռի սրահում մեծ ծավալի ուղեբեռ և կենդանիներ տեղափոխելու հնարավորություն:

Այդ բանից հետո, երբ դուք կտեղեկանաք բիզնես ջեթով կատարվելիք ճանապարհորդության բոլոր մանրամասներին, Ձեզ կմնա միայն վայելել անթերի թռիչքը:

 

Որքա՞ն ժամանակ առաջ է անհրաժեշտ ժամանել օդանավակայան:

Եթե դուք ճանապարհորդում եք անձնական ինքնաթիռով, թռիչքից մի քանի ժամ առաջ օդանավակայան ժամանելու կարիք չկա: Գործարար ուղևորներին տեղավորելու հարցում որոշ օդանավակայաններ ավելի հագեցած են սարքավորումներով, քան մյուսները: Վայրէջքի վրա ծախսվում է 5-ից 30 րոպե (ներառյալ անվտանգության համար անհրաժեշտ գործընթացները):

Aviav TM (Cofrance SARL) ընկերության ձեր անձնական խորհրդատուն թռիչքից առաջ ձեզ կհուշի փաստաթղթային ստուգումներն անցնելու համար անհրաժեշտ ժամանակը՝ կախված օդանավակայանից և ձեր թռիչքից:

Անձնական ինքնաթիռով թռչելու համար անհրաժե՞շտ է արդյոք անձնագիր:

Անկախ նրանից՝ ճամփորդում եք անձնական ջեթով, կոմերցիոն ավիաընկերությունների ինքնաթիռով, գնացքով, թե մեքենայով, էմիգրացիոն կաննոները մնում են ամփոփոխ:

Օրինակ՝ ֆրանսիացիները Շենգենյան տարածաշրջանի սահմաններում կարող են ճամփորդել իրենց երկրի տրամադրած անձը հաստատող փաստաթղթով: Սակայն ռուսներին Եվրոպա ճանափարհորդելու համար անհրաժեշտ է արտասահմանյան անձնագիր և վիզա:

 

Անհրաժե՞շտ է արդյոք անձնագիր անձնական ինքնաթիռով ճանապարհորդելու համար:

Ինչպես յուրաքանչյուր կոմերցիոն թռիչքի ժամանակ, շատ կարևոր է, որպեսզի ապագա թռիչքը պլանավորելիս հաշվի առնեք բոլոր էմիգրացիոն փաստաթղթային ստուգումները: Արտերկյա պետություններ մուտք գործելու համար անհրաժեշտության դեպքում կարևորագույն պայման է վիզա ստանալը:

Խորհրդակցե՛ք Cofrance SARL ընկերության մասնագետների հետ ձեր անխոչնդոտ ճամփորդության համար անհրաժեշտ գործընթացների վերաբերյալ:

 

Ե՞րբ է հարկավոր ցույց տալ կամ ուղարկել անձնագրիս պատճենը:

Անձնական ինքնաթիռով թռիչք պատվիրելիս Aviav TM (Cofrance SARL) ընկերության աշխատակիցը խնդրում է Ձեզ թռիչքից առաջ ուղարկել յուրաքանչյուր ուղևորի անձնագրի պատճենը (կամ անձը հաստատող մեկ այլ անհրաժեշտ փաստաթուղթ): Դա թույլ է տալիս Aviav TM – ին և օդանավի օպերատորին ստեղծել ուղևորական ցուցակ: Դա պաշտոնական փաստաթուղթ է, որն օգտագործվում է էմիգրացիոն ծառայությունների, անձնակազմի և տերմինալի կողմից:

Ֆրանսիայի և Շենգենյան տարածաշրջանի ներքին չվերթերի ցուցակի առկայությունը թույլ է տալիս նախապես ուղարկել էմիգրացիոն տեղեկատվությունը և օդանավակայանում խուսափել ստուգումներից: Դա պարզեցնում է ադմինիստրացիոն գործընթացները և խնայում է ուղևորների ժաանակը:

Այնուամենայնիվ խիստ կարևոր է, որպեսզի դուք թռիչքի ժամանակ ձեզ հետ վերցնեք էմիգրացիոն փաստաթղթերը, քանի որ մաքսատունն ու ոստիկանությունը ցանկացած պահի կարող են Ձեզ խնդրել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Պատկան մարմիններն անձնական ինքնաթիռով միջազգային չվերթերի ժամանակ ձեզ կխնդրեն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Պե՞տք է արդյոք իմ ուղեբեռը ենթարկել սկանավորման կամ ռենտգենի:

Ինչպես յուրաքանչյուր կոմերցիոն թռիչքի ժամանակ, ձեր ուղեբեռը պետք է անցնի ռենտգենային հետազոտություն: Միայն թե կարող եք մոռանալ մեծ անգարների և երկար հերթերի մասին: Անվտանգության գործընթացներին անցումը կատարվում է սահուն և գերարագ կերպով: Բիզնես-տերմինալները նախատեսված են անձնական ինքնաթիռով ուղևորությունը արագ և էֆեկտիվ դարձնելու համար:

Որոշ օդանավակայաններ նույնիսկ թույլ են տալիս խուսափել ուղեբեռի սկանավորումից: Օրինակ՝ Կաննի օդանավակայանում 15 տոննայից թեթև քաշ ունեցող ինքնաթիռներով ճանապարհորդողներին (ինչպիսի են՝ Citation XLS + կամ Learjet 70-ը) թույլատրվում է ունենալ ուղիղ մուտք դեպի իրենց օդանավերը առանց անվտանգության համակարգով անցնելու անհրաժեշտության: Միայն թե այն պայմանով, որ թռիչքը իրականցվելու է Շենգենյան տարածաշրջանի սահմաններում: Թուրքս և Կայկոս տերմինալներն առաջարկում են փոքր գոլֆի մեքենաներ, որոնցով ուղևորներն ու նրանց բեռները կարող են ինքնաթիռից տեղափոխվել դեպի անձնագրային ստուգման կետ:

 

Պարտավո՞ր եմ արդյոք ներկայացնել իմ ինքնաթիռի տոմսը:
Անձնական ինքնաթիռով թռչելու համար ձեզ տոմս հարկավոր չէ:

Երբ դուք պատվիրում եք ինքնաթիռ Aviav TM ընկերությունից, դա նշանակում է, որ դուք սրահում կոնկրետ տեղ չունեք, քանի որ ամբողջությամբ վարձակալել եք ինքնաթիռը: Նշանակում է, որ Ձեզ հարկավոր չէ նաև տոմս: Ձեզնից պահանջվում է միայն գալ օդանավական: Ձեր օդաչուները կդիմավորեն Ձեզ անձնական տերմինալում և կուղեկցեն Ձեր ուղեբեռը մինչև ինքնաթիռ:

Մեր թիմը էլեկտրոնային փոստով ձեզ կուղարկի  ճամփորդության համար անհրաժեշտ պլանը, որն իր մեջ կներառի երթուղուն, չվացուցակին, դեպի օդանավակայան ուղղությանը և նույնիսկ գրանցման համարներին և օդաչուների անուններին վերաբերող բոլոր դետալները:

 

Իմ շանը կամ կատվին նո՞ւյնպես անձնագիր է անհրաժեշտ:

Ինպես մարդիկ, այնպես էլ ընտանի կենդանիները ունեն իրենց անձնագրերը:

Ձեզ հետ ճանապարհորդելու համար Ձեր չորքոտանի «զրուցակիցը» պետք է ունենա անձնագիր և բժշկական գրքույկ, որոնք ակտուալ կլինեն ճանապարհորդության պահին:

Սակայն որոշ երկրներում գործում են հատուկ պայմաններ: Դեպի Մեծ Բրիտանիա ճանապարհորդություն կատարելու համար Ձեր ընտանի կենդանին պետք է պատվաստված լինի կատաղության դեմ:

Ձեզ մոտ դեռ հարցե՞ր են մնացել: Aviav TMի թիմը Ձեզ խորհրդատվություն տրամադրելու համար միշտ կապի մեջ է: Մեզ հետ կարող եք կապ հաստատել հեռախոսով կամ համացանցի միջոցով:

Մաղթում ենք Ձեզ հաճելի օդային ճանապարհորդություն և լավ տրամադրություն Aviav TM (Cofrance SARL) ընկերության հետ միասին:

 

AVIA APP