avia.app

Ընկերության ինքնաթիռներ

Վստահեք մասնագետներին

Aviav TM- ը երկար տարիներ եղել է պրոֆեսիոնալ ավիացիոն ասոցիացիաների անդամ, ինչպիսիք են.

ԱՎԻԱ Չարթեր հավելվածով աշխատելու առավելությունները

Անձնական ինքնաթիռ ունենալուց ավելի լավ ի՞նչ կարող է լինել: Հավանաբար միայն այն,  որ ինքնաթիռը հայտնվի ձեր իսկ գրպանում:  

Հաջողակ եվրոպական բրոքեր AVIAV TM (Cofrance SARL)-ի կողմից առաջարկվող նոր հավելվածի հետ այդպիսի հրաշքներ հնարավոր են: Բավական է միայն AppStore խանութից ներբեռնել ԱՎԻԱ Չարթեր ծրագիրը և սկսել օգտվել: Պատվիրել ջեթ, ընտրել ինքնաթիռի ցանկացած  մոդել՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Այս ամենը հնարավոր է Cofrance SARL կազմակերպության կողմից առաջարկվող նոր «խելացի» տեխնոլոգիական հավելվածի միջոցով:   

Մեր թիմի բեղնավոր աշխատանքի և ժամանակակից մշակվածքների շնորհիվ մեր հաճախորդները կարող են՝

Պատվիրել ինքնաթիռ աշխարհի ցանկացած ուղղությամբ:

Կատարել ինքնուրույն հարցում առանց կողմնակի օգնության և ավելորդ զանգերի:

Առանց լրացուցիչ տեղեկություններ փնտրելու ընտրել բիզնես ջեթ՝ ելնելով համապատասխան պարամետրերից՝ պլանավորված թռիչքի հեռավորություն, ուղևորների քանակ և օդանավի կարգ:

Ընտրել ինքնաթիռների ամենաժամանակակից մոդելները, որոնք ծառայությունների շուկայում իրենց դրսևորել են լավագույն կերպով: Դրանք են՝ Bombardier, Embraer, Sukhoi Superjet, Fokker, Cessna, Dassault Aviation, Gulfstream, Beechcraft.

Վստահ լինել, որ բոլոր օդանավերը գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում, և վստահաբար ապավինել օդանավի՝ բարձր որակավորում ունեցող թիմի օգնությանը: AVIAV TM (Cofrance SARL)-ը աշխատում է ավիացիոն ծառայություններ մատակարող միայն փորձված ընկերությունների հետ:
Պատվիրել անհրաժեշտ լրացուցիչ ծառայություններ՝ տրանսֆեր մինչև օդանավակայան և օդանավակայանից, օդային տաքսի, քեյթերինգ ինքնաթիռի մեջ՝ ռեստորանից սիրելի խմիչքների և ուտեստների պատվիրում, հատուկ իրադարձությունների կապակցությամբ բիզնես-ջեթի զարդարում, գործուղումների ժամանակ հարմարավետ բնակարանի վարձակալում, գիդի և թարգմանչի ծառայություններ ամպերից վեր կատարվող ճանապարհորդությունների ընթացքում:
Հետևել եղանակին պլանավորված օդային ճանապարհորդության ընթացքում: «Խելացի» հավելվածը թույլ կտա կազմել օպտիմալ երթուղի, նախապես տեղեկացնել մրրկայնության հավանական զոնաների և թռիչքի ընթացքում տեղի ունենալիք մթնոլորտային փոփոխությունների մասին: ԱՎԻԱ Չարթերը նույնիսկ ավենաանվճռականներին հնարավորություն կտա թռիչք իրականացնել, քանի որ հաճախորդը կարող է իրական ժամանակի ռեժիմով հետևել ինքնաթիռից դուրս տիրող ջերմաստիճանին և եղանակին: Բացի այդ, անձնական ինքնաթիռների օդաչուները միշտ բաց են շփման համար և կարող են կիսվել իրենց աշխատանքի մանրամասներով: Օրինակ՝ ինչ է կատարվում տվյալ պահին, և երբ կկատարվի վայրէջքը: Հանրային ավիաընկերությունների թռիչքների ժամանակ օդաչուները, անվտանգությունից ելնելով, ողջ թռիչքի ընթացքում մեկուսացված են լինում ուղևորներից: AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպությունը կարևորում է իր հաճախորդների շփման ազատությունը և անվտանգության երաշխիքը:

ԱՎԻԱ Չարթեր հավելվածի հնարավորությունները

ԱՎԻԱ Չարթեր բջջային հավելվածը, կարելի է ասել, թույլ է տալիս ինքնաթիռը «հանել» ձեր իսկ գրպանից: Եվ դա անելն այնքան հեշտ է, որքան ձեր սեփական Iphone-ը: Բավական է միայն ծառայության մեջ ՝

  • ընտրել մենյուի «Պատվիրել» հատուկ կետը,
  • նշել թռիչքի վայրը և ժամանման օդանավակայանը,
  • ուղղաթիռի տրամադրման ձեր ցանկացած ամսաթիվն ու ժամը:

Եթե դուք գիտեք ձեզ անհրաժեշտ ինքնաթիռի կոնկրետ մոդելը, ապա բավական կլինի այն ընտրել ցուցակից: Եթե չգիտեք,  թե որ ինքնաթիռն առավել հարմար կլինի ճանապարհորդության համար այս կամ այն դեպքում, ապա կարելի է այն ընտրել՝ ելնելով պարամետրերից կամ պատվիրել հետզանգ AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպության մենեջերից, որը կարող է տրամադրել սպառիչ խորհրդատվություն:

Անձնական ջեթը պատվիրելուց հետո ձեզ միայն մնում է թռիչքի որոշված ժամից 15 րոպե առաջ ժամանել VIP տերմինալ, անցնել ստուգման պարզ գործընթացները և հարմարավետ կերպով տեղավորվել ինքնաթիռում:

AVIAV TM (Cofrance SARL) կազմակերպությունը քայլում է ժամանակին ընդառաջ և իր հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ և հարմար ծառայություն, որը միշտ ձեռքի տակ է: Այսօր գործարարական ավիացիան զարգանում է արագընթաց տեմպերով և իրեն օգնական է ընտրում միայն ամենաժամանակակից տեխնոլոգիաները և ամենահաջողակ բրոքերներին: ԱՎԻԱ Չարթերի օգնությամբ կարելի է թռիչք պատվիրել ընդամենը մի քանի հպումով: Հարցումը ձևակերպելիս դուք ձեր առջև կտեսնեք օդանավերի մի հսկայական ցուցակ՝ հասանելի ողջ աշխարհում, իսկ դա նշանակում է կատարել լիովին անկախ ընտրություն՝ ելնելով միայն տրված չափանիշներից:

ԱՎԻԱ Չարթերը հարմար է, դյուրին, վստահելի և ժամանակակից:

06000, 29 Rue de France, Nice, France

AVIA APP