Օդանավակայանում կորցրած ժամանակը և ժամանակ խնայելու միջոցները:

Օդային ժանապարհորդությունները շատ հաճախ ասոցացվում են ժամանակի կորստի հետ: Անհրաժեշտ է թռիչքից մի քանի ժամ առաջ ժամանել օդանավակայան, գրանցման և ուղեբեռի ձևակերպման համար երկար ժամանակ կանգնել հերթում, անցնել մաքսային ստուգումը, և վերջապես, սպասել, մինչև կհայտարարեն չվերթը:

Սակայն բիզնես ավիացիան իր հաճախորդներին ամենևին այլ պայմաններ է առաջարկում:

Չնայած այն բանին, որ շատերը համարում են, որ անձնական ինքնաթիռներն ընդամենը հարմարավետություն և շքեղություն են, մեր հաճախորդների մեծամասնությունը ընտրում է բիզնես ավիացիան, որպեսզի խնայի իր ժամանակը և ճանապարհորդի բարձր էֆեկտիվությամբ:

Գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք ստիպում են օդանավակայանում ժամանակ կորցնել, ինչպես նաև գոյություն ունեն օպտիմալ լուծումների տարբերակներ, որոնք բիզնես ավիացիան առաջարկում է՝ ամեն տեսակ ուշացումներից խուսափելու համար:

Հերթերը

Ավիաընկերություններն ու օդանավակայանները սովորաբար իրենց ուղևորներին խորհուրդ են տալիս ժամանել թռիչքից մի քանի ժամ առաջ, իսկ ճանապարհորդը հաճախ սպասման մեջ շատ ավելի ժամանակ է ծախսում (հատկապես հեռավոր թռիչքների և ուղեբեռի գրանցման անհրաժեշտության դեպքերում):

Դժվար է կանխագուշակել այն ժամանակը, որը հարկավոր կլինի անցկացնել անվտանգության ծառայության ստուգումների հերթերում: Որոշ դեպքերում սպասելու կարիք չի լինում, երբեմն էլ ճանապարհորդները ստիպված են լինում կորցնել մոտավորապես մեկ ժամ: Նույնիսկ ստուգման ավարտից հետո դուք միևնույնն է ստիպված կլինեք կանգնել մաքսատան հերթում և սպասել մինչև կհայտարարեն ինքնաթիռ նստելու համարը կամ չվերթը:

  • Ինչպե՞ս է բիզնես ավիացիան խնայում Ձեր ժամանակը:

Անձնական ինքնաթիռով ճանապարհորդելիս դուք նույնիսկ չեք էլ նկատի, որ անցնում եք անվտանգության ստուգում: Ձեր ժամանման պահին Ձեզ դիմավորում են, և Ձեր վարորդը ավտոմեքենայով Ձեզ ուղեկցում է մինչև ինքնաթիռ կամ մինչև Ձեր բիզնես տերմինալը, որտեղ դուք կստանաք մաքսիմում հարմարավետ ծառայություններ: Ընդհանուր առմամբ Aviav TM (Cofrance SARL) ընկերությունում մենք խորհուրդ ենք տալիս ուղևորներին ժամանել թռիչքից 15 րոպե առաջ:

Տեղափոխումներ

Ավիաընկերությունները կարողանում են ապահովել աշխարհի ոչ բոլոր ուղիղ չվերթները: Որոշ օդանավակայաններ փոքր են և ինքնաթիռների կողմից օգտագործվելու համար չափազանց մեկուսացված են: Այդ պատճառով ավիաընկերությունները շատ հաճախ իրենց չվերթները իրականացնում են դեպի ավելի խոշոր քաղաքներ՝ իրենց հաճախորդներին առաջարկելով փաթեթային չվերթեր: Սա հատկապես վերաբերում է ոչ տարածված ուղություններին: Մեկ այլ չվերթի տեղափոխվելու համար անհրաժեշտ է լինում տրանզիտ ողջ քաղաքով, ինչն էլ երկարացնում ճանապարհին անցկացրած ժամանակը: Երբեմն անհրաժեշտ է լինում կրկնակի անցնել անվտանգության և մաքսային ստուգումը, իսկ չվերթերը երբեմն իրականացվում են մի քանի ժամյա ինտերվալով:

  • Ինչպե՞ս է բիզնես ավիացիան խնայում Ձեր ժամանակը:

Անձնական չվերթի առավելություններից մեկն այն է, որ այն ամբողջությամբ անհատականացված է: Դուք ընտրում եք բիզնես ջեթի մոդելը, թչիչքի ժամը և երթուղին: Որոշ ինքնաթիռներ, որոնք ավելի փոքր են, քան ավիալայներները, կարող են վայրէջք կատարել ժամանման վայրին մոտ գտնվող փոքրիկ օդանավակայաններում և նույնիսկ օդակայաններում:

Դեպի օդանավակայան ճանապարհը

Խոշոր քաղաքների մեծ մասը ունեն իրենց օդանավակայանը, և քաղաքապետարանները անում հնարավոր ամեն բան, որպեսզի թեթևացնեն մուտքը դեպի օդանավակայան: Սակայն մեկնման վայրից մինչև օդանավակայան տրանսֆերը երբեմն համարվում է ճանապարհորդության նշանակալի մասը:

Որոշ օդանավակայաններ գտնվում են քաղաքից շատ հեռու, իսկ ավիաընկերությունների մեծ մասը հնարավորություն է ընձեռում ընտրել մեկնման օդանավակայանը (եթե մեկ քաղաքում կան մի քանի օդանավակայաններ): Երթևեկությունը նույնպես շատ կարևոր է, իսկ երբեմն դժվար է կանխագուշակել ճանապարհային խցանումները: Սա նույնպես նպաստում է ժամանակի կորստին:

  • Ինչպե՞ս է բիզնես ավիացիան խնայում Ձեր ժամանակը:

Երբեմն բիզնես օդանավակայանները քաղաքի կենտրոնին ավելի մոտ են գտնվում: Դա վերաբերում է Նյու Յորքի Տետերբորոյին, որը գտնվում է Մանհեթենից ընդամենը 19 կմ վրա, իսկ JFK-ից2 կմ վրա: Շատ ալպյան օդանավակայաններ նույնպես հասանելի են միայն անձնական ինքնաթիռներով: Օրինակ՝ Շամբերի, Սիոն, Սամեդան Սան Մորից կամ Վալլե դը Աոստա: Դահուկային սեզոնի ժամանակ շատ ճանապարհորդներ գերադասում են վայրէջք կատարել լանջերին, այլ ոչ թե ճանապարհորդել լեռնային ճանապարհներով:

Եվ նույնիսկ եթե բիզնես օդանավակայանը գտնվում է քաղաքից հեռու, խոշոր օդանավակայաններից թռիչք իրականացնելուց կամ վայրէջք կատարելուց խուսափելու հնարավորությունը օգնում է շրջանցել երթևեկությունը, որը, կախված սեզոնից, կարող է խիստ ծանրաբեռնված լինել:

Անկախ Ձեր երթուղուց կամ Ձեր ճանապարհորդության հետ կապված սահմանափակումներից՝ Aviav TM (Cofrance SARL) ընկերության մասնագետները Ձեզ խորհուրդ կտան, թե Ձեր թռիչքի օպտիմիզացման համար որ օդանավակայաններն է հարկավոր ընտրել, և մանրամասն կբացատրեն բիզնես ջեթի վարձակալման պայմանները:

Բիզնես ավիացիայի վերաբերյալ ավելին իմանալու և անհատական վարձաչափեր ստանալու համար կարող եք մեզ հետ կապ հաստատել հեռախոսով կամ ինտերնետի միջոցով:

Խնայե՛ք Ձեր ժամանակը՝ ճանապարհորդելով Aviav TM (Cofrance SARL) ընկերության հետ:

AVIA APP